Բաժին. Ֆինանսական

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԿԲ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր` փետրվարի 21-ին, տեղի է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` նիստի շրջանակներում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, խորհուրդը փոփոխություններ է կատարել «Օֆշորային տարածքների ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ:

Միևնույն ժամանակ, խորհուրդը «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին «ՅՈՒՆԻՍՏՐԻՄ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություններ է տրամադրել: Վերաձևակերպվել են «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի և «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ի լիցենզիաները:

Share