Ֆինանսական

ԱՄՆ-ում կարծում են, որ կարողացել են կայունացնել բանկերում ավանդների հետ կապված իրավիճակը

ԱՄՆ իշխող վարչակազմը կարծում է, որ արտակարգ միջոցների ընդունման միջոցով հաջողվել է կայունացնել իրավիճակը բանկերում՝ ավանդների հետ կապված։

«Երբ մենք տեսանք, թե ինչ է կատարվում բանկային ոլորտում 12-14 օր առաջ, վճռական և արդյունավետ միջոցներ ձեռնարկեցինք ԱՄՆ բանկային համակարգի նկատմամբ հանրության վստահությունը ձևավորելու և բանկերին ռեսուրսների հասանելիություն ապահովելու համար», – ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը:

Հիշեցնենք՝ մարտի 10-ին Կալիֆորնիայի ֆինանսական պաշտպանության դեպարտամենտը հայտարարեց US Silicon Valley Bank (SVB) սնանկության մասին: Սա ԱՄՆ-ի 16-րդ խոշորագույն բանկը, որը սպասարկում էր տեխնոլոգիական և վենչուրային ընկերություններին: Դա ամերիկյան բանկի ամենամեծ սնանկացումն էր 2008-ի ֆինանսական ճգնաժամից ի վեր։ SVB-ը դրվել է ԱՄՆ Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի հսկողության տակ:

Share