Բաժին. Ֆինանսական

Evocabank և Oz Forensics. արդյունավետ պաշտպանություն՝ կենսաչափական հարձակումներից

Evocabank-ի և  Oz Forensics-ի գործընկերության հիմքում թվային փոխակերպումն ու շահույթն է

Oz Forensics-ի (Դուբայ) և Evocabank-ի համատեղ նախագծի վերջին երկու տարվա հաջող և արդյունավետ իրականացումը դարձել է բանկային բիզնես գործառնությունների ուղղությամբ նորագույն տեխնոլոգիաների ներդրման հաջողված օրինակ։ Oz Liveness և Oz Biometry լուծումների շնորհիվ առանց բանկ հաճախելու հաջողվել է ներգրավել ավելի քան 40,000 հաճախորդ։

Մոբայլ բանկինգի ոլորտը կտրուկ առաջընթաց է գրանցել, ինչն էլ բերել է որակական փոփոխությունների։ Բանկերն առաջնահերթություն են տալիս հաճախորդների առցանց սպասարկմանը և կրճատում են մասնաճյուղերի քանակը։ Հաճախորդները կարող են բանկային ծառայություններից օգտվել ամեն տեղ և ցանկացած հարմար ժամանակ։ Սակայն, հեռահար աշխատանքը պահանջում է առավել ուշադրություն անվտանգային հարցերում։ Հաճախորդի նույնականացման ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս կրճատել ռիսկերը և պարզեցնել նոր հաճախորդի գրանցման, հեռահար հաշիվների բացման և վարկերի ստացման գործընթացները։ Oz Liveness և Oz Biometry լուծումները, նախատեսված սփուֆինգի և դիփֆեյք հարձակումների կանխարգելման համար, թույլ տվեցին կարճ ժամանակահատվածում բարձրացնել Evocabank-ի մոբայլ հավելվածի որակը և անվտանգությունը։

«Պարզ և գերճշգրիտ Oz Liveness և Oz Biometry լուծումների շնորհիվ մեր բանկը ներգրավել է ավելի քան 40,000 նոր հաճախորդ՝ ՀՀ ամբողջ տարածքից։ Կենսաչափական  խարդախությունների մակարդակն անցյալ տարի կազմել է 0.5%։ Նման հարձակումներից ոչ մեկը չի շրջանցել բանկի անվտանգության համակարգը։ Oz Forensics-ի տրամադրած պաշտպանությունը ուղիղ կապված է հնարավոր վնասների նվազեցման հետ։ Առցանց վարկավորում ներգրավելիս խարդախները փորձում են շրջանցել կենսաչափական նույնականացման համակարգը՝ մեծացնելով չվերադարձվող վարկերի առաջացման ռիսկերը։ Oz Liveness-ը ոչ միայն նպաստում է անվտանգության մակարդակի բարձրացմանը, այլ նաև բերում է տնտեսական օգուտներ», – ասում է բանկի թվային բիզնեսի ղեկավար Ռուբեն Սագոյանը։

Սփուֆինգից պաշտպանության Oz Liveness և դիմագծերի համեմատության Oz Biometry լուծումները ներդրված են բանկի մոբայլ հավելվածում։ Հաճախորդները նույնականացվում են անձը հաստատող փաստաթղթի վրայի նկարի և հաճախորդի դեմքի տեսակադրերի համեմատության շնորհիվ։ Գործընթացը հաճախորդից ջանքեր չի պահանջում և ավելի կարճ է տևում քան սելֆի նկարելը։

«Հաճախորդի տեսակադրերի միջոցով նույնականացմամբ կենսաչափական տվյալներով խարդախության դեպքերի կանխարգելումը մեր լուծումների շարքի հիմնական բաղադրիչներից է։ Մեր լուծումները սերտիֆիկացված են ISO-30107 և iBeta NIST (1 և 2 մակարդակ) սերտիֆիկատներով։ Դրանք կարողանում են տարբերակել կեղծ և իրական հաճախորդներին։ Այս լուծումները մեծ առավելություններ են տալիս և բանկին, և հաճախորդներին։ Evocabank-ի հետ կառուցել ենք բանկի հաճախորդների հետ բիզնես հարաբերությունների կառուցման վստահելի ճանապարհ», – ասում է  Oz Forensics-ի գլխավոր տնօրեն Արտյոմ Գերասիմովը։

Oz Forensics-ի և Evocabank-ի համագործակցությունը պարզապես ՏՏ լուծումների ներդրում չէ, այլ խոստումնալից նախագիծ։ Ընկերությունը և Բանկը մտադրված են շարունակել համագործակցությունը՝ բանկի ռազմավարության իրականացման և կենսաչափական նույնականացմամբ Բանկի թվային ծառայությունների զարգացման ուղղությամբ։

————————————–

Evocabank-ը տրամադրում է արագ, պարզ և նորարարական ծառայություններ՝ հիմնված նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների վրա։ Բանկն առանձնակի ուշադրություն է դարձնում առցանց ծառայությունների զարգացմանը։ Աշխատում է mobile-first ձևաչափում՝ նոր լուծումների նախագծման հիմքում առաջինը դնելով մոբայլ հավելվածով հարմարավետ օգտագործումը։ Աշխարհը դառնում է թվային և Evocabank-ը պատրաստ է դրան։

Oz Forensics-ը մշակում է կենսաչափական նույնականացման լուծումներ՝ հիմնված արհեստական բանականության ալգորիթմների վրա։ Ընկերությունը ստեղծվել է 2017թ.-ին՝ նույն տարում գլխավորելով խարդախությունից պաշտպանության Innotribe Swift Challenge 2017 ռեյտինգային ցուցակը։ Ներկայում Oz Forensics-ի լուծումները ճշգրտությամբ և արագությամբ առաջարների թվում են։ Oz Liveness տեխնոլոգիան սերտիֆիկացված է ISO-30137-3 սերտիֆիկատով, որը տրամադրում է NIST-ից կողմից հավատարմագրված iBeta կենսաչափական փորարձումների լաբորատորիան։ Լուծումը ցուցադրում է 100% ճշգրտություն և կանխում է կենսաչափական ու դիփֆեյք հարձակումները։ Oz Biometry տեխնոլոգիայի ճշգրտության մակարդակն ըստ NIST FRVT-ի կազմում է 99.99%։

Share