Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 24/03/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.79%-ով և կազմել 69.20 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.95%-ով և կազմել 74.99 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.73%-ով և կազմել 1981.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.52%-ով և կազմել 23.37 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.48%-ով և կազմել 986.30 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.47%-ով և կազմել 2337.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.21%-ով և կազմել 8921.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.02%-ով և կազմել 2125.50 դոլար, նիկելի գինն աճել է 4.22%-ով և կազմել 23468.00 դոլար, անագի գինն աճել է 1.98%-ով և կազմել 24830.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.53%-ով և կազմել 2891.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 5.76%-ով և կազմել 62015.96 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34180.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 32237.53 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.56%-ով և կազմել 3970.99 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.31%-ով և կազմել 11823.96 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.66%-ով և կազմել 14957.23 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.74%-ով և կազմել 7015.10 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.26%-ով և կազմել 7405.45 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.18%-ով և կազմել 977.75 կետ:

Share