Ֆինանսական

Չինաստանը դարձել է զարգացող երկրների խոշորագույն վարկատուներից մեկը

Չինաստանը դարձել է զարգացող երկրների խոշորագույն վարկատուներից մեկը՝ ստեղծելով անդրսահմանային վարկավորման նոր գլոբալ համակարգ: Այս մասին են վկայում AidData հետազոտական ​​լաբորատորիայի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ 2000 թվականից ի վեր Չինաստանի իշխանությունները առնվազն 240 միլիարդ դոլարի շտապ օգնություն են ուղարկել ավելի քան 20 երկրներ, այդ թվում՝ Արգենտինային, Մոնղոլիային, Պակիստանին և Թուրքիային։ Գումարի մեծ մասը՝ 185 միլիարդ դոլար, Պեկինը հատկացրել է վերջին հինգ տարվա ընթացքում։

«Չինաստանը ստեղծել է ճգնաժամի մեջ գտնվող երկրներին անդրսահմանային վարկավորման նոր գլոբալ համակարգ»,- ասվում է հետազոտության մեջ:

Ըստ հետազոտական լաբորատորիայի՝ այժմ Պեկինը և Վաշինգտոնը պայքարում են համաշխարհային ֆինանսական և արժութային համակարգում ազդեցության համար: Այս պայքարի հետևանք էր նաև այն, որ ավելի վաղ ԱՄՆ մի խումբ սենատորներ օրինագիծ էին ներկայացրել, որով արգելվում է Համաշխարհային բանկին և Ասիական զարգացման բանկին վարկեր տրամադրել Չինաստանին։

Share