Ֆինանսական

Ռուսաստանի և Բելառուսի միջև ազգային արժույթով առևտրի մասնաբաժինը կազմում է 85%

Մինսկի և Մոսկվայի միջև ազգային արժույթներով ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 85%: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Բելառուսի դեսպան Դմիտրի Կրուտոյը:

«Ինչ վերաբերում է դրամավարկային քաղաքականությանը, ապա այստեղ հիմնական շեշտը դրվել է միասնական վճարային քաղաքականության ձևավորման վրա: Նախագահները գիտեն, թե ինչպես են աշխատանքներ տարվում ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժնի ավելացման ուղղությամբ։ Սա մեր ամբողջ հակապատժամիջոցային քաղաքականության այնպիսի հիմնաքարն է, քանի որ անցյալ տարվանից մեր առևտրի 85%-ն իրականացվում է ազգային արժույթով»,- ասել է դիվանագետը:

Նա հավելել է, որ դրամավարկային քաղաքականության հարցերում Միութենական պետությունը համակարգում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդունված որոշումները։

«Մեր «երկուսի» մեջ մենք, իհարկե, պետք է ի թիվս այլ հարցերի հիշենք Եվրասիական տնտեսական միությունը: «Հնգյակի» շրջանակներում մենք հիմնական նպատակ ենք դրել երկարաժամկետ հեռանկարում բոլոր երկրների անցումը գնաճի թիրախավորման ռեժիմին: Մենք դեռ օգտագործում ենք դրամավարկային թիրախավորման ռեժիմը Բելառուսում»,- ասել է դեսպանն ու նշել, որ այդ նպատակին միութենական պետությունում հնարավոր կլինի հասնել մինչև 2025-ը:

Share