Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 12/04/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.94%-ով և կազմել 83.09 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.73%-ով և կազմել 87.11 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 12-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.03%-ով և կազմել 2031.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.47%-ով և կազմել 25.62 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.63%-ով և կազմել 1028.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 12-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.98%-ով և կազմել 2325.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.70%-ով և կազմել 8916.50 դոլար, կապարի գինն աճել է 2.01%-ով և կազմել 2129.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.46%-ով և կազմել 23579.00 դոլար, անագի գինն աճել է 1.22%-ով և կազմել 24022.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.00%-ով և կազմել 2785.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 2.33%-ով և կազմել 46297.02 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34930.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 33646.50 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.41%-ով և կազմել 4091.95 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.85%-ով և կազմել 11929.34 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.31%-ով և կազմել 15703.60 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 7396.94 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.50%-ով և կազմել 7824.84 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 975.46 կետ:

Share