Ֆինանսական

Սերգեյ Լավրով. դոլարից հրաժարվելու միտումն անշրջելի է

Համաշխարհային առևտրում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտին դոլարի օգտագործումից հրաժարվելու միտումն անշրջելի է։ Այդ մասին այսօր Ուզբեկստան կատարած այցին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ամերիկացիներն արդեն լրջորեն կտրել են այն ճյուղը, որի վրա նստած էին, երբ կառավարում էին միջազգային ֆինանսները և ընդհանրապես համաշխարհային տնտեսությունը՝ օգտագործելով դոլարի գերիշխող դերը։ Այժմ սկսվում է փախուստ դոլարից. այն դեռ շատ արագ չէ, բայց, ամենայն հավանականությամբ, կարագանա: Այդ պատճառով, ինչպես մենք միշտ ասել ենք, պատժամիջոցների ճանապարհը ոչ մի տեղ չի տանում», – ասել է Լավրովը:

Նա շեշտել է, որ լուրջ երկրները, լուրջ քաղաքական գործիչները դադարեցնում են կախվածությունն արևմուտքից և մշակում են այնպիսի մեխանիզմներ, որոնք իրենց անկախությունն ու գործընկերներին հարգող երկրներին թույլ կտան զարգացնել իրենց տնտեսությունը:

Share