Բաժին. Ֆինանսական

ԿԲ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼ Է ՖՐԱՆԿՖՈՒՐՏ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մարտի 15-16-ը գտնվելու է Ֆրանկֆուրտում, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստին: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ նիստի ժամանակ քննարկվելու են KfW բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրերի իրականացման ընթացքը, ֆինանսական ոլորտում գերմանա-հայկական համագործակցության հարցերը:

Արթուր Ջավադյանը հանդիպումներ կունենա նաև մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

Share