Բաժին. Ֆինանսական

Հաճախորդների 10%-ն այժմ նախընտրում է իր հիմնական հաշիվը բացել թվային բանկերում

Նեոբանկերի կամ թվային բանկերի պահանջարկը վերջին տարիներին աճել է:

Մեծ Բրիտանիայի բանկային հաճախորդների 10-ից ընդամենը 1-ը (12%) բացում է իր հիմնական հաշիվը թվային բանկում: Իսկ 5-ից գրեթե 2-ը (38%) ունի միայն թվային բանկային հաշիվ՝ ավանդական բանկի հաշվին զուգահեռ:

Accenture-ը պարզել է, որ 2023թ. փետրվարին Մեծ Բրիտանիայի 2400 չափահասների շրջանում անցկացված հարցման արդյունքում 3-ից 1-ը (32%) դեռևս նախընտրում է իր բոլոր բանկային գործարքները կատարել անձամբ: Ըստ տարիքային բաշխման՝ ավանդական բանկային ծառայությունները նախընտրողների թիվն ավելի ընդգծված է ավագ սերունդների մոտ:

18-24 տարեկան երիտասարդների կեսից ավելին (53%) ունի միայն 1 թվային հաշիվ: Այնուամենայնիվ, Gen Z-ի և միլենիալների շրջանում 18-34 տարեկան երիտասարդների 5-ից 1-ը (19%) նույնպես նախընտրում է անձամբ կատարել իր գործարքները: 45-54 տարեկանների համար այդ ցուցանիշը կազմել է 30%, իսկ 55+ տարեկանների համար՝ 44%:

Ընդհանուր առմամբ, 5-ից 3-ը դեռ խուսափում են օգտվել միայն թվային բանկերից: Մասնաճյուղ այցելելու ցանկությունը կամ անձնակազմի հետ շփումը (35%) նշված 2 ամենատարածված պատճառներն էին: Ցանկը հաջորդում են տվյալների անվտանգությունը (19%) և ֆինանսական կայունությունը (18%):

«Բանկերի համար դա բարդ հանելուկ է։ Մի կողմից, բոլորի համար պարզ է, որ հաճախորդները շարունակում են ավելի շատ բանկային գործարքներ կատարել թվային եղանակով: Միևնույն ժամանակ, դեռևս կա բնակչության մի զգալի հատված, որը ցանկանում է մարդկային փոխազդեցություն: Խոշոր բանկերը պետք է հավասարակշռեն թվային փորձը մարդկային փորձառությունների հետ», – ասաց Accenture-ի Բանկային ռազմավարության գործադիր տնօրեն Թոմ Մերրին:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share