Բաժին. Ֆինանսական

ՓԵՏՐՎԱՐԻՆ ԴՈԼԱՐԱՅՆԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է

Ընթացիկ տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ՀՀ բանկային համակարգում դրամային ավանդներն աճել են շուրջ 40%-ով:  Միևնույն ժամանակ, արտարժութային ավանդների 12-ամսյա աճը կազմել է 21.1% (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը՝ 14.2%): Արդյունքում, հաշվետու ժամանակահատվածում դոլարայնացման մակարդակը մեր հանրապետությունում նվազել է 1.4 տոկոսային կետով (ավելի,  քան 3.8%-ով): Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների` հաշվետու այս մեկ ամսում հայաստանյան բանկերը պահպանել են վարկավորման բարձր աճի տեմպեր` ավելի քան 34%:

Share