Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 18/04/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.35%-ով և կազմել 80.76 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.38%-ով և կազմել 84.64 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 18-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.17%-ով և կազմել 2015.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.52%-ով և կազմել 25.27 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 2.68%-ով և կազմել 1090.80 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 18-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 2.46%-ով և կազմել 2437.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.54%-ով և կազմել 9012.50 դոլար, կապարի գինն աճել է 1.51%-ով և կազմել 2145.00 դոլար, նիկելի գինն աճել է 3.77%-ով և կազմել 25633.00 դոլար, անագի գինն աճել է 1.74%-ով և կազմել 27843.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.38%-ով և կազմել 2871.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.64%-ով և կազմել 38184.02 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34930.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 33976.63 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 4154.87 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.04%-ով և կազմել 12153.41 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.59%-ով և կազմել 15882.67 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.47%-ով և կազմել 7533.63 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.38%-ով և կազմել 7909.44 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 1010.87 կետ:

Share