Ֆինանսական

Ավստրիան 2 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներ է սառեցրել

Անցյալ տարվա փետրվարից Ավստրիան սառեցրել է մոտ 2 միլիարդ եվրոյի ֆինանսական ակտիվները՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակներում: Այս մասին հայտարարել է Ավստրիայի ֆինանսների նախարար Մագնուս Բրունները:

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի արդյունավետ կիրառումը բխում է Ավստրիայի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների շահերից: Մենք աջակցում ենք ագրեսորի դեմ արևմտյան պատժամիջոցներին և պատերազմի սկզբից սառեցրել ենք գրեթե 2 միլիարդ եվրոյի ֆինանսական ակտիվներ», – գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:

Բրունները Վիեննայում հանդիպել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումները։

Share