Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 20/04/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.25%-ով և կազմել 77.33 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.59%-ով և կազմել 81.03 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 20-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.46%-ով և կազմել 2013.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.24%-ով և կազմել 25.31 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.84%-ով և կազմել 1110.80 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 20-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.98%-ով և կազմել 2421.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.94%-ով և կազմել 8881.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.14%-ով և կազմել 2153.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.92%-ով և կազմել 25061.00 դոլար, անագի գինը նվազել է 0.52%-ով և կազմել 26940.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.72%-ով և կազմել 2770.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 8.83%-ով և կազմել 41557.09 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34930.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 33786.62 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.60%-ով և կազմել 4129.79 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.80%-ով և կազմել 12059.56 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.62%-ով և կազմել 15795.97 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 7538.71 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.05%-ով և կազմել 7902.61 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.39%-ով և կազմել 1018.60 կետ:

Share