Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 26/04/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 3.83%-ով և կազմել 74.48 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 3.79%-ով և կազմել 78.00 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.19%-ով և կազմել 2008.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.28%-ով և կազմել 25.11 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.07%-ով և կազմել 1109.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.36%-ով և կազմել 2327.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.29%-ով և կազմել 8552.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.07%-ով և կազմել 2105.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.31%-ով և կազմել 23646.00 դոլար, անագի գինն աճել է 0.66%-ով և կազմել 25754.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.73%-ով և կազմել 2645.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 2.01%-ով և կազմել 48148.90 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34930.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.68%-ով և կազմել 33301.87 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 4055.99 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.47%-ով և կազմել 11854.35 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.48%-ով և կազմել 15795.73 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.86%-ով և կազմել 7466.66 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.49%-ով և կազմել 7852.64 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.28%-ով և կազմել 1011.06 կետ:

Share