Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 27/04/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.90%-ով և կազմել 75.15 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.04%-ով և կազմել 78.81 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 27-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.56%-ով և կազմել 1997.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.52%-ով և կազմել 24.98 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.33%-ով և կազմել 1094.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 27-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.34%-ով և կազմել 2319.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.40%-ով և կազմել 8586.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.26%-ով և կազմել 2099.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.92%-ով և կազմել 24099.00 դոլար, անագի գինն աճել է 0.50%-ով և կազմել 25883.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.91%-ով և կազմել 2621.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.09%-ով և կազմել 48192.99 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34930.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.57%-ով և կազմել 33826.16 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.96%-ով և կազմել 4135.35 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.43%-ով և կազմել 12142.24 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 15800.45 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 7483.84 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.27%-ով և կազմել 7831.58 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.32%-ով և կազմել 1024.44 կետ:

Share