Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 02/05/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 5.49%-ով և կազմել 71.64 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 5.12%-ով և կազմել 75.35 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 2-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.85%-ով և կազմել 2027.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.95%-ով և կազմել 25.61 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.27%-ով և կազմել 1074.30 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 2-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.45%-ով և կազմել 2366.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.95%-ով և կազմել 8514.00 դոլար, կապարի գինն աճել է 1.14%-ով և կազմել 2172.50 դոլար, նիկելի գինն աճել է 3.08%-ով և կազմել 24965.00 դոլար, անագի գինն աճել է 1.54%-ով և կազմել 26491.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.44%-ով և կազմել 2609.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.11%-ով և կազմել 47311.15 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34930.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.08%-ով և կազմել 33684.53 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 4167.87 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.08%-ով և կազմել 12080.51 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.23%-ով և կազմել 15726.94 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.45%-ով և կազմել 7383.20 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.24%-ով և կազմել 7773.03 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.34%-ով և կազմել 1019.67 կետ:

Share