Ֆինանսական

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը բարձրացրել է տոկոսադրույքը մինչև 5.25%

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, որը կենտրոնական բանկի գործառույթներն է իրականացնում, մայիսի նիստի որոշում է կայացրել բազային տոկոսադրույքը բարձրացրել է 25 բազիսային կետով:

«Նպատակն է երկարաժամկետ հեռանկարում պահպանել 2% գնաճը: Կոմիտեն որոշել է բարձրացնել դաշնային ֆոնդերի տոկոսադրույքի թիրախային միջակայքը մինչև 5-5.25%», – ասված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դրամավարկային քաղաքականության լրացուցիչ խստացման աստիճանը որոշելիս կոմիտեն հաշվի կառնի արդեն բարձրացված տոկոսադրույքը, ինչպես նաև դրա ազդեցությունը տնտեսական ակտիվության և գնաճի վրա։

«Տնային տնտեսությունների և ձեռնարկությունների վարկավորման պայմանների խստացումը, ամենայն հավանականությամբ, ճնշում կգործադրի տնտեսական ակտիվության, աշխատանքի և գնաճի վրա: Այդ հետևանքների չափը մնում է անորոշ: Կոմիտեն շատ ուշադիր է մնում գնաճային ռիսկերի նկատմամբ»:

Կոմիտեն կշարունակի կրճատել գանձապետական ​​արժեթղթերի, ինչպես նաև հիփոթեքով ապահովված արժեթղթերի պահումները: Հանձնաժողովի բոլոր անդամները կողմ են քվեարկել դրամավարկային քաղաքականության որոշմանը։

Share