Ֆինանսական

Բելգիան Ռուսաստանի սառեցված ակտիվներից 200 միլիոն եվրո է օգտագործել Ուկրաինային օգնելու համար

Բելգիան սառեցված ռուսական ակտիվներից 200 միլիոն եվրո է օգտագործել Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու համար: Բացի այդ, Եվրահանձնաժողովի հետ համատեղ ուսումնասիրվում է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ավելի քան 180 միլիարդ եվրո ակտիվների լիարժեք օգտագործման հնարավորությունը՝ սառեցված Բելգիայում: Այս ակտիվները ևս պետք է օգտագործվեն Ուկրաինային օգնելու համար:

Այս մասին հայտարարել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն Հաագայում Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք ստացել ենք մոտ 200 միլիոն եվրո եկամուտ Բելգիայում սառեցված ռուսական ակտիվներից և այդ միջոցներն օգտագործում ենք բացառապես Ուկրաինայի ռազմական ջանքերին աջակցելու և Բելգիայում ուկրաինացի փախստականներին աջակցելու համար: Եվ ես վստահ եմ, որ մենք կարող ենք ավելին անել այս ուղղությամբ», – ասել է նա:

Դե Կրոոյի խոսքով՝ Բրյուսելի համար «Ուկրաինայի համար ռուսական ակտիվների օգտագործումը լիովին արդարացված է տնտեսական և բարոյական տեսանկյունից»։ Այդ կապակցությամբ նա հորդորել է «խելացի և արդյունավետ կերպով հարվածել Ռուսաստանին»։

Share