Ֆինանսական

Ռուսաստանից Ղազախստան փոխանցումների ծավալը մեկ տարվա ընթացքում աճել է 2.7 անգամ

Ռուսաստանից Ղազախստան դրամական փոխանցումների ծավալը մարտին գերազանցել է ֆինանսական գործարքների ընդհանուր ծավալի 40%-ը։ Այս մասին է վկայում Ազգային բանկի վիճակագրությունը արտերկրից դրամական փոխանցումների վերաբերյալ։

«2023-ի մարտին դրամական փոխանցումների համակարգով արտերկրից Ղազախստան է ուղարկվել 29.9 միլիարդ տենգե (67,5 միլիոն դոլար), որի շրջանակում կատարվել է 114 հազար գործարք։ 2023 թվականի փետրվարի համեմատ ստացված դրամական փոխանցումների քանակը և ծավալն աճել են համապատասխանաբար 24.4%-ով և 15.6%-ով։ Արտերկրից ստացված գումարի չափով առաջատարը Ռուսաստանն է՝ 12.2 մլրդ տենգե (27.5 մլն դոլար, ընդհանուր գումարի բաժինը կազմում է 41%)»,- ասվում է ֆինանսական կարգավորիչի զեկույցում։

Բացի այդ, դեպի Ղազախստան ամենամեծ ծավալով տրանսֆերտները կատարվում են Ուզբեկստանից (10.4%), Հարավային Կորեայից (9.9%), ԱՄՆ-ից (9.7%) և Թուրքիայից (6%)։

Share