Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ. ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ

ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ մարտի 26-30-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան արտարժույթի շուկայում իրականացվել են հետևյալ գործարքները.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78,500,080 ԱՄՆ դոլար՝ 388.99 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 85,221,852 ԱՄՆ դոլար՝ 390.04 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 11,960,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 390.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:  Միջբանկային շուկայում իրականացվել է 1,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 389.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,258,247 EUR՝ 515.26 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 8,805,685 EUR՝ 519.68 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Միջբանկային շուկայում ևս գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 461,754,052 ՌԴ ռուբլի՝ 13.22 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 137,908,363 ՌԴ ռուբլի՝ 13.43 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Share