Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 15/05/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.28%-ով և կազմել 71.46 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.30%-ով և կազմել 75.61 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.09%-ով և կազմել 2021.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը չի փոխվել և կրկին կազմել է 24.21 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.42%-ով և կազմել 1072.40 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.25%-ով և կազմել 2259.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.24%-ով և կազմել 8272.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.17%-ով և կազմել 2072.50 դոլար, նիկելի գինը նվազել է 2.68%-ով և կազմել 21622.00 դոլար, անագի գինն աճել է 0.64%-ով և կազմել 24994.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.67%-ով և կազմել 2532.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.19%-ով և կազմել 46010.42 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34930.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.14%-ով և կազմել 33348.60 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 4136.28 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.66%-ով և կազմել 12365.21 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.02%-ով և կազմել 15917.24 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.05%-ով և կազմել 7418.21 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 7777.70 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 1037.13 կետ:

Share