Բաժին. Ֆինանսական

Ինչպե՞ս է ֆինտեխն օգնում ոչ առևտրային կազմակերպություններին

Հետազոտությունները ցույց են տալիս, որ շահույթ չհետապնդող կազմակերպությունների մոտավորապես 90%-ն օգտագործում է թվային հարթակներ դրամահավաքի և հաղորդակցության համար: Ֆինանսական տեխնոլոգիաների աճով շատ ոչ առևտրային կազմակերպություններ այժմ դիմում են այլ թվային նորարարությունների՝ իրենց դրամահավաքը պարզեցնելու, նվիրատվությունները կառավարելու և ֆինանսական կառավարումը բարելավելու համար: Ահա մի քանի ուղիներ, որոնց միջոցով ֆինտեխն օգնում է ոչ առևտրային կազմակերպություններին.

Գործառնությունների նկատմամբ սպառողակենտրոն մոտեցում

Աշխարհն արագորեն փոխվում է, ինչպես նաև՝ սպառողների ակնկալիքները բարեգործությանը նվիրաբերելու վերաբերյալ: Ոչ առևտրային կազմակերպություններն այժմ դիմում են ֆինտեխին՝ լուծումների համար, որը ստեղծել է ավելի սպառողակենտրոն մոտեցում գործառնությունների նկատմամբ: Օրինակ՝ շատ կազմակերպություններ օգտվում են կրիպտոարժույթից և թվային տարբեր հարթակներից՝ օգնելու հեշտացնել նվիրատվության գործընթացը պոտենցիալ դոնորների համար:

Փոքր նվիրատվությամբ ավելի մեծ թվով դոնորների ներգրավում

Դրամահավաքն այլևս չի նշանակում խոշոր բիզնեսին և ներդրողներին ներգրավել, քանի որ փոքր դոնորները կերտում են դրամահավաքների ապագան: Իհարկե, հարուստ բարերարները և խոշոր բիզնեսները դեռևս ֆինանսական միջոցների կարևոր աղբյուրներ են, բայց ֆինտեխի շնորհիվ փոքր դոնորներն այժմ ավելի մեծ դեր են խաղում միջոցներ հայթայթելիս՝ շնորհիվ մի քանի առցանց վճարային հարթակների, ինչպիսիք են PayPal-ը և վճարային այլ հավելվածները:

Հեշտացված դրամահավաքներ

Ոչ առևտրային կազմակերպությունների համար ֆինտեխի առաջնային առավելություններից մեկը դրամահավաքները պարզեցնելու ունակությունն է: Տարբեր ֆինտեխ լուծումների շնորհիվ ոչ առևտրային կազմակերպությունները կարող են ընդունել առցանց նվիրատվություններ, ստեղծել պարբերական վճարումներ և նույնիսկ օգտագործել բջջային վճարման լուծումներԼ Բայց դրանից դուրս ֆինտեխը նաև օգնում է շահույթ չհետապնդող կազմակերպություններին ավելի արդյունավետ կառավարել իրենց դոնորների տվյալները՝ CRM գործիքների օգնությամբ հետևել դոնորների փոխգործակցությանը, անհատականացնել հաղորդակցությունը, կառուցել ավելի ամուր հարաբերություններ նրանց հետ:

Բարելավված ֆինանսական կառավարում

Ֆինտեխ լուծումները կարող են նաև բարելավել ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական կառավարումը: Ճիշտ գործիքների միջոցով կազմակերպությունը կարող է հետևել իր ծախսերին, արդյունավետ բաշխել իրենց ռեսուրսները, կառավարել իր բյուջեն և ավելի լավ պատկերացում կազմել իր ֆինանսական գործունեության վերաբերյալ: Իհարկե, ֆինանսական և հաշվապահական այլ պարտականություններ, ինչպիսիք են 990 հարկային գրանցումը, ավելի շատ փորձագիտական ձեռքերի կարիք կունենան:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share