Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 18/05/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.36%-ով և կազմել 72.50 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.46%-ով և կազմել 76.46 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 18-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.99%-ով և կազմել 1965.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.46%-ով և կազմել 23.77 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.54%-ով և կազմել 1059.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 18-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.57%-ով և կազմել 2283.50 դոլար, պղնձի գինը նվազել է 1.56%-ով և կազմել 8172.50 դոլար, կապարի գինը չի փոխվել և կրկին կազմել է 2055.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.87%-ով և կազմել 20934.00 դոլար, անագի գինն աճել է 0.85%-ով և կազմել 25014.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.58%-ով և կազմել 2459.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.91%-ով և կազմել 46583.62 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34930.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 33535.91 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.94%-ով և կազմել 4198.05 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.51%-ով և կազմել 12688.84 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.33%-ով և կազմել 16163.36 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.64%-ով և կազմել 7446.89 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 7742.30 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.60%-ով և կազմել 1033.36 կետ:

Share