Բաժին. Ֆինանսական

3 ամիս վարկային արձակուրդ բիզնեսին․ Բիբլոս Բանկ Արմենիայի նոր առաջարկը

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է հերթական հատուկ առաջարկը, որի շրջանակում Բանկը փոքր և միջին բիզնեսին կտրամադրի վարկային արձակուրդ՝ 3 ամիս արտոնյալ ժամկետով։

Նոր վարկ ձևակերպելու կամ այլ բանկերում ու վարկային կազմակերպություններում ունեցած վարկերը տեղափոխելու պարագայում ձեռներեցները 3 ամիս շարունակ ազատված կլինեն և՛ տոկոսագումարների, և՛ մայր գումարի վճարումներից։

Արտոնյալ ժամկետի ընթացքում վարկի մայր գումարի վրա կգործի 0% տոկոսադրույք, իսկ մայր գումարը կբաշխվի մնացած ամիսների վրա հավասարաչափ՝ մինչև ժամկետի ավարտը։

Բացի այդ, վարկը կտրամադրվի սպասարկման հատուկ պայմաններով․ ձեռներեցներն առաջին 15 ամսվա ընթացքում կստանան բիզնես քարտի և Օնլայն բանկինգի անվճար սպասարկում։

Հատուկ առաջարկը գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը:

Առաջարկի մասին մանրամասն տեղեկությունները ներկայացված են այստեղ։

Բիզնեսի ֆինանսավորման բոլոր հնարավորություններին ու դրանց պայմաններին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում։

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն այս տարի նշում է իր հիմնադրման 15-ամյակը, ինչի կապակցությամբ ամբողջ տարվա ընթացքում հանդես կգա մի շարք առաջարկներով և նախաձեռնություններով։ Բանկը հիմնադրվել և բացել է իր առաջին մասնաճյուղի դռները 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:

Share