Ֆինանսական

Աշխարհի խոշորագույն ընկերությունները առաջին եռամսյակում վճարել են ռեկորդային շահաբաժիններ

Աշխարհի առաջատար 1200 ընկերությունները 2023 թվականի առաջին եռամսյակում վճարել են ռեկորդային 326,7 միլիարդ դոլարի շահաբաժիններ՝ տարեկան կտրվածքով 12%-ով ավելի: Այդ մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով ակտիվների կառավարման մեջ մասնագիտացած բրիտանա-ամերիկյան Janus Henderson ընկերության զեկույցը։

Ընկերության ներկայացուցիչ Բեն Լոֆթհաուսը տվյալներն անվանել է «տպավորիչ՝ 2022 թվականին համաշխարհային տնտեսության առջև ծառացած մարտահրավերների ֆոնին»:

Շահաբաժինների կեսը վճարում են ամերիկյան կորպորացիաները։ Վճարումների ամենամեծ աճը գրանցվել է բանկային հատվածում և նավթարդյունաբերության ոլորտում։ Վերլուծաբանները նշում են, որ հանքարդյունաբերական ընկերություններից շահաբաժինների ծավալը շարունակում է նվազել՝ պայմանավորված ապրանքների գների անկմամբ։

Share