Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 31/05/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 31-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.01%-ով և կազմել 68.54 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.30%-ով և կազմել 73.13 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 31-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.21%-ով և կազմել 1981.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.64%-ով և կազմել 23.62 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.37%-ով և կազմել 1004.40 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 31-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.99%-ով և կազմել 2246.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.42%-ով և կազմել 8089.00 դոլար, կապարի գինը նվազել է 2.50%-ով և կազմել 2012.50 դոլար, նիկելի գինը նվազել է 2.09%-ով և կազմել 20588.00 դոլար, անագի գինը նվազել է 0.42%-ով և կազմել 25454.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.35%-ով և կազմել 2248.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 1.82%-ով և կազմել 48148.90 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 29525.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 31-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.41%-ով և կազմել 32908.27 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.61%-ով և կազմել 4179.83 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.63%-ով և կազմել 12935.29 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 31-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.54%-ով և կազմել 15664.02 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.54%-ով և կազմել 7098.70 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.01%-ով և կազմել 7446.14 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.75%-ով և կազմել 1055.41 կետ:

Share