Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 02/06/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.86%-ով և կազմել 71.87 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.83%-ով և կազմել 76.13 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 2-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.77%-ով և կազմել 1964.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.58%-ով և կազմել 23.70 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.39%-ով և կազմել 1008.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 2-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.83%-ով և կազմել 2263.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.08%-ով և կազմել 8237.00 դոլար, կապարի գինն աճել է 1.63%-ով և կազմել 2031.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.50%-ով և կազմել 21211.00 դոլար, անագի գինն աճել է 0.84%-ով և կազմել 25651.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.74%-ով և կազմել 2306.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 1.26%-ով և կազմել 49427.58 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 29525.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 2.12%-ով և կազմել 33762.76 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.45%-ով և կազմել 4282.37 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.07%-ով և կազմել 13240.77 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.25%-ով և կազմել 16051.23 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.87%-ով և կազմել 7270.69 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.56%-ով և կազմել 7607.28 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.98%-ով և կազմել 1051.53 կետ:

Share