Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 06/06/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.60%-ով և կազմել 71.46 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.74%-ով և կազմել 75.95 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.20%-ով և կազմել 1979.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.21%-ով և կազմել 23.63 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.28%-ով և կազմել 1043.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.52%-ով և կազմել 2210.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.05%-ով և կազմել 8339.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.10%-ով և կազմել 2026.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.33%-ով և կազմել 20968.00 դոլար, անագի գինն աճել է 0.21%-ով և կազմել 25618.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.33%-ով և կազմել 2319.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 1.43%-ով և կազմել 50133.06 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 29525.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 33573.28 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.24%-ով և կազմել 4283.85 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.36%-ով և կազմել 13276.42 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 15992.44 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 7209.00 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.37%-ով և կազմել 7628.10 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.97%-ով և կազմել 1038.18 կետ:

Share