Ընկերությունները Ֆորբսի կողմից դասակարգվել են՝ ելնելով նրանց վերջին հանրային դրամահավաքի արժեքներից: Այնուամենայնիվ, ֆինտեխ բաժնետոմսերի վերջին անկման պատճառով այս ընկերությունների գնահատումները կարող են ճշգրիտ չարտացոլել դրանց ընթացիկ արժեքը: Չնայած շուկայական դժվար պայմաններին՝ Stripe-ը պահպանում է իր դիրքը որպես ամենաթանկ մասնավոր ֆինտեխ ընկերություն՝ գնահատվելով 50 մլրդ դոլար՝ 2 տարի առաջվա 95 մլրդ դոլարի դիմաց: Ցուցակում հայտնված այլ ընկերություններ, ինչպիսիք են Klarna-ն և FTX-ը, վերջին ֆինանսավորման փուլերի ընթացքում զգալի անկումներ են ապրել գնահատման մեջ:
Ֆինտեխ ընկերությունները ակտիվորեն կրճատում են ծախսերը, այդ թվում՝ իրենց թիմերը՝ դժվարին շուկան հաղթահարելու համար: Այսպես՝ Chime-ը 2022թ․ նոյեմբերին աշխատանքից ազատել է իր աշխատակիցների 12%-ին, մինչդեռ նույն ամսին Stripe-ն աշխատանքից ազատել է իր աշխատակիցների 14%-ին: Աշխատակիցների կրճատումները գերակշռում են արդյունաբերության մեջ՝ 2022թ. շնորհելով «Կրճատումների տարի» կոչումը:
Ֆինտեխ գնահատումների և ֆինանսավորման անկումը հանգեցրել է նոր «միաեղջյուրների» ստեղծման դանդաղեցմանը (ընկերություններ, որոնց արժեքը կազմում է 1 մլրդ դոլար կամ ավելի): 2023թ. առաջին եռամսյակում ստեղծվել է միայն 1 նոր ֆինտեխ միաեղջյուր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31-ի դիմաց: Բացի այդ, ֆինտեխի ընդհանուր ֆինանսավորումը առաջին եռամսյակում կազմել է 15 մլրդ դոլար ամբողջ աշխարհում՝ նախորդ տարվա 28 մլրդ դոլարի դիմաց:
Չնայած ֆինտեխ արդյունաբերության մարտահրավերներին, այս ընկերությունները շարունակում են գործել և հարմարվել անընդհատ փոփոխվող միջավայրին: Stripe-ը շարունակում է մնալ գերիշխող դերակատարը վճարումների իրականացման շուկայում, իսկ Chime-ը հաստատվել է որպես Միացյալ Նահանգների ամենամեծ թվային բանկ: Արդյունաբերության ապագան կարող է անորոշ լինել, սակայն այս ընկերությունները շարունակում են առաջ մղել նորարարությունը և ձևավորել ֆինտեխ լանդշաֆտը:
Ահա ԱՄՆ-ի 10 ամենաթանկ մասնավոր ֆինտեխ ընկերությունները.
Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։