Ֆինանսական

Թուրքիայի Կենտրոնական բանկը 27 ամսվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը

Թուրքիայի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը 8.5%-ից բարձրացրել է 15%-ի։ Սա 27 ամսվա ընթացքում տոկոսադրույքի առաջին  բարձրացումն է և ընտրություններից հետո նշանակված Կենտրոնական բանկի նոր ղեկավարության առաջին որոշումը:

Վերլուծաբանները կառավարության տնտեսական բլոկում թիմային փոփոխությունից հետո ակնկալում էին տոկոսադրույքի մինչև 40% աճ՝ հաշվի առնելով երկրում գնաճի մակարդակը։

Վերջին անգամ Թուրքիայում տոկոսադրույքը բարձրացվել է 2021 թվականի գարնանը՝ հասնելով մինչև 19%, որից հետո Կենտրոնական բանկը կամ պահել է այն, կամ իջեցրել։

Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավարությունը որոշել է սկսել դրամավարկային քաղաքականության խստացում՝ գնաճը հնարավորինս արագ զսպելու նպատակով։ Ըստ կարգավորող մարմնի տարածած հաղորդագրության՝ խստացումն անհրաժեշտության դեպքում աստիճանաբար կավելանա, մինչև գնաճի կանխատեսումների զգալի բարելավում ձեռք բերվի:

 

Share