Ֆինանսական

Թուրքական լիրայի փոխարժեքը երկրորդ օրն անընդմեջ շարունակում է ռեկորդային անկումը դոլարի և եվրոյի նկատմամբ

Թուրքական լիրայի փոխարժեքը շարունակում է ռեկորդային անկումը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ, որը սկսվել է նախորդ օրը Կենտրոնական բանկի՝ 2021 թվականի մարտից ի վեր առաջին անգամ հիմնական տոկոսադրույքը բարձրացնելու որոշումից հետո։

Այսպիսով, լիրան արժեզրկվել է՝ հասնելով պատմական նվազագույնի՝ մեկ դոլարի դիմաց հասնելով 25.11 լիրայի, իսկ եվրոն վաճառվում է 27.46-ով։

Հիշեցնենք՝ Թուրքիայի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը 8.5%-ից բարձրացրել է 15%-ի։ Սա 27 ամսվա ընթացքում տոկոսադրույքի առաջին բարձրացումն է և ընտրություններից հետո նշանակված Կենտրոնական բանկի նոր ղեկավարության առաջին որոշումը: Վերջին անգամ Թուրքիայում տոկոսադրույքը բարձրացվել է 2021 թվականի գարնանը՝ հասնելով մինչև 19%, որից հետո Կենտրոնական բանկը կամ պահել է այն, կամ իջեցրել։

Share