Բաժին. Ֆինանսական

Ուկրաինային մինչև 2027 թվականն անհրաժեշտ է 110 միլիարդ դոլարի արտաքին օգնություն

Ուկրաինան պետք է ստանա 110 միլիարդ դոլարի արտաքին օգնություն մինչև 2027 թվականը, ուստի Եվրամիության խոստացած 50 միլիարդ եվրոն չի կարող ծածկել այդ կարիքների նույնիսկ կեսը: Այս մասին հինգշաբթի օրը Politico թերթի եվրոպական խմբագրությանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն՝ ընդգծելով, որ Կիևը սպասում է Վաշինգտոնի աջակցությանը։

«Երեքշաբթի օրը Եվրահանձնաժողովը 50 միլիարդ եվրո օգնություն է առաջարկել Ուկրաինային մինչև 2027 թվականը: Դա կբավարարի բյուջետային օգնության և վերականգնմանն ուղղված Ուկրաինայի կարիքների 45%-ը, որոնք գնահատվում են 110 միլիարդ դոլար», – ասել է նախարարը:

Ըստ նրա, սա «շատ լավ ազդանշան է», բայց ԵՄ-ի միջոցները բավարար չեն, ուստի Կիևը մտադիր է «ակտիվորեն գրավել այլ կարևոր գործընկերների ուշադրությունը, ինչպիսին է ԱՄՆ-ն, որը նույնպես պետք է մասնակցի և ապահովի առնվազն միջնաժամկետ օգնություն»։

Share