Ֆինանսական

Բոլիվիայի, Բրազիլիայի, Կոլումբիայի, Մեքսիկայի, Պարագվայի և Չիլիի նախագահները Բայդենին խնդրել են օգնել Արգենտինային

Բոլիվիայի, Բրազիլիայի, Կոլումբիայի, Մեքսիկայի, Պարագվայի և Չիլիի նախագահներն իրենց ամերիկացի պաշտոնակից Ջո Բայդենին խնդրել են օգնել Արգենտինային՝ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պարտքի կարգավորման շուրջ բանակցություններում։

«Մենք խնդրում ենք ձեզ աջակցել Արգենտինային բանակցություններում, որոնք նա վարում է այդ կազմակերպության հետ: Ամերիկայի երկրների համար ընդհանուր սկզբունքները, որոնք վերաբերում են ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և սոցիալական ներառությանը, պետք է մեզ տանեն Արգենտինայի համար արագ և արդյունավետ լուծման որոնմանը», – ասված է վեց երկրների նախագահների ստորագրած նամակում:

Նրանց կարծիքով՝ տնտեսական ճգնաժամ ապրող Արգենտինային անհրաժեշտ է օգնել՝ վերականգնելու աճը և ավելացնելու արտահանմումը, որպեսզի երկիրը կարողանա ի վիճակի լինել վճարելու պարտքը։

«Արտակարգ հանգամանքները պահանջում են արտակարգ լուծումներ, նույնքան արտակարգ, որքան արտակարգ հարկային բեռը, որն առաջացել  է ԱՄՀ-ի վարկի պատճառով և դարձել ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառներից մեկը», – ​​ասված է նամակում։

Ինչպես կարծում են Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարները, Արգենտինայի վիճակը նաև սրել են համավարակի, Ուկրաինայի հակամարտության և երաշտի հետևանքները։

Վարկը տրվել է երկրին Մաուրիսիո Մակրիի խնդրանքով, որը 2018 թվականի մայիսին որպես պետության ղեկավար դիմել էր ԱՄՀ-ի օգնությանը՝ ազգային արժույթի կտրուկ արժեզրկման ֆոնին։ Գործող կառավարությունն այս պարտքը համարել է հանցավոր և երկրի հնարավորություններին անհամաչափ:

Share