Բաժին. Ֆինանսական

ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 2.9 ՄԼՐԴ ԴՐԱՄ

Այսօր՝ մայիսի 8-ին, տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60294174 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 2 մլրդ 500 մլն դրամ, պահանջարկը` 2 մլրդ 990 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 675 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 315 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 185 458 808 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.9320 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.3900 տոկոս:

Աճուրդին մասնակցել  7 գործակալ:

Share