Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 27/06/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.25%-ով և կազմել 68.17 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.33%-ով և կազմել 72.78 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 27-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.71%-ով և կազմել 1924.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.09%-ով և կազմել 22.94 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.07%-ով և կազմել 926.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 27-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 2.16%-ով և կազմել 2195.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.33%-ով և կազմել 8363.00 դոլար, կապարի գինն աճել է 1.30%-ով և կազմել 2096.50 դոլար, նիկելի գինն աճել է 2.38%-ով և կազմել 20789.00 դոլար, անագի գինն աճել է 2.53%-ով և կազմել 26283.00 դոլար, ցինկի գինն աճել է 2.51%-ով և կազմել 2386.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 50133.06 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 29525.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.63%-ով և կազմել 33926.74 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.15%-ով և կազմել 4378.41 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.65%-ով և կազմել 13555.67 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 15846.86 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 7215.58 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 7461.46 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.67%-ով և կազմել 1028.24 կետ:

Share