Բաժին. Ֆինանսական

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ

Մայիսի 15-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN3621A138 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 750 մլն դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 2 157 773 000 դրամ, հետգնված ծավալը` 750 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 773 610 443 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 11.0500 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 5 գործակալ:

Share