Բաժին. Ֆինանսական

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԱՍՏԱՆԱ

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մայիսի 22-24-ը կմասնակցի Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում անցկացվող Եվրասիական զարգացման բանկի, ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության հերթական նիստերին, ինչպես նաև Աստանայի տնտեսական հինգերորդ համաժողովին, որն այս տարի նվիրված է գլոբալ փոխակերպումների համատեքստում համաշխարհային տնտեսության մարտահրավերներին և հեռանկարներին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ մայիսի 22-ին կայանալիք Եվրասիական զարգացման բանկի նիստի ընթացքում կքննարկվեն բանկի գործունեությանն առնչվող հարցեր, ինչպես նաև  տնտեսական համագործակցության ոլորտի այլ խնդիրներ:

Հաջորդ օրը կայանալիք մշտապես գործող խորհրդակցության թվով վեցերորդ նիստի առանցքում ԱՊՀ անդամ-երկրների ֆինանսների նախարարները կքննարկեն երկրների ֆինանսատնտեսական ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև ֆինանսական ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Share