Ֆինանսական

Հունաստանը տեղաբաշխել է 3.5 միլիարդ եվրոյի 15-ամյա պարտատոմսեր 4.45%-ով

Հունաստանը  շուկաներում տեղաբաշխել է 3.5 միլիարդ եվրո արժողությամբ 15-ամյա պարտատոմսեր՝ տարեկան 4.45%-ով: Այս մասին հայտնում է Kathimerini թերթը՝ հղում անելով Հունաստանի պետական ​​պարտքի կառավարման կազմակերպությանը:

Երեկ կազմաերպությունը կայացած աճուրդում ստացել է 3.5 միլիարդ եվրո տարեկան 4.45%-ով: Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը մեծ էր՝ հասնելով 13.4 միլիարդ եվրոյի:

Հունաստանի պետական ​​պարտքի կառավարման կազմակերպությունը հայտնել է, որ 15-ամյա պարտատոմսեր թողարկմամբ ցանկացել է օգտվել բարենպաստ իրավիճակից, քանի որ պարտատոմսերի շուկան եկամտաբերության ներկա մակարդակում հաշվի է առնում Հունաստանի ներդրումային վարկանիշի երկար սպասված վերականգնումը, որը սպասվում է աշնանը։

Share