Ֆինանսական

Հունիսին օտարերկրյա ներդրողները 1 միլիարդ դոլարի թուրքական բաժնետոմսեր են գնել

Թուրքիայում ֆինանսատնտեսական կառավարման նոր լուծումները գրավել են օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը հանրապետության արժեթղթերի շուկայում։ Dünya տնտեսական թերթի փոխանցմամբ՝ օտարերկրացիները հունիսին գնել են թուրքական ընկերությունների 1 միլիարդ դոլարի բաժնետոմսեր։

Օտարերկրյա ֆինանսական կառույցները վերանայել են շրջանառության մեջ գտնվող թուրքական հիմնական բաժնետոմսերի նպատակային արժեքը՝ հաշվի առնելով երկրում գնաճի բարձր տեմպերը։ Ստամբուլի ֆոնդային բորսան, ըստ թերթի, չնայած տոկոսադրույքների և հարկերի աճի ակնկալվող բացասական ազդեցությանը՝ շարունակում է աճել, և կան ինդեքսների հետագա աճի լավատեսական ակնկալիքներ։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի ներսում և դրսում ներդրողները սպասում են Կենտրոնական բանկի նոր որոշմանը հիմնական տոկոսադրույքի փոփոխման հարցում։ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության խորհրդի նիստը նախատեսված է հուլիսի 20-ին։ Ըստ Dünya-ի՝ ակնկալիքներ կան, որ բանկը կրկին բարձրացնելու է հիմնական տոկոսադրույքը։ Այս անգամ 18%-ի, որպեսզի այն հասցվի 20%-ի։ Երկրի ֆինանսների նախարարությունից էլ ակնկալվում են նաև մակրո և միկրո մակարդակներում կարգավորող հետագա փոփոխություններ։

Share