Բաժին. Ֆինանսական

ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՐՈՒՄԸ

Այսօր՝ մայիսի 24-ին, «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն իրականացրել է առաջին թողարկման, 1,000,000,000.00 (մեկ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, վեց ամիս մարման ժամկետով, անվանական, զեղչատոկոսային պարտատոմսերի մարումը:

Ինչպես տեղեկացնում են «Ազգային Հիփոթեքային Ընկերություն»-ից՝ մարումների գումարը վճարվել է մայիսի 23-ի ժամը 17:00 դրությամբ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ պարտատոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի (ռեեստրի) հիման վրա՝ համապատասխան գումարները փոխանցելով սեփականատերերի բանկային հաշիվներին:

Նշենք, որ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գործունեություն է ծավալում 2009 թվականի հուլիս ամսից: Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է ութ միլիարդ հարյուր ութսուն միլիոն ՀՀ դրամ:

Share