Ֆինանսական

Թուրքիայի Կենտրոնական բանկը կարող է կրկին բարձրացնել հիմնական տոկոսադրույքը

Թուրքիայի Կենտրոնական բանկը կարող է հայտարարել հիմնական տոկոսադրույքի բարձրացման մասին՝ մինչև 16.5-17%:

Երկրի գլխավոր դրամատան հերթական նիստը տեղի կունենա հուլիսի 20-ին։ Շուկայի որոշ մասնակիցներ չեն բացառում տոկոսադրույքի բարձրացումը մինչև 20%:

Հունիսին Թուրքիայի Կենտրոնական բանկը 27 ամսվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչև 15%: Սա Կենտրոնական բանկի նոր ղեկավարի առաջին որոշումն էր։

Այս ֆոնին Թուրքիայի ազգային արժույթի փոխարժեքը նորացրել է դոլարի նկատմամբ ռեկորդային անկումը՝ հաղթահարելով մեկ դոլարի դիմաց 26 լիրա սահմանագիծը։ Լիրայի փոխարժեքը, տարբեր կանխատեսումների համաձայն, մի քանի ամսվա ընթացքում կարող է կայունանալ մեկ դոլարի դիմաց 26-30 լիրա մակարդակում։

Share