Ֆինանսական

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը հուլիսի 21-ի նիստում հավանաբար կբարձրացնի տոկոսադրույքը մինչև 8%

Փորձագետները կարծում են, որ Ռուսաստանի գլխավոր դրամատունը հուլիսի 21-ի նիստում, երկար ընդմիջումից հետո, կբարձրացնի հիմնական տոկոսադրույքը 50 բազիսային կետով՝ 7.5%-ից մինչև 8%: 2022-ի սեպտեմբերից ի վեր՝ վեց նիստ անընդմեջ տոկոսադրույքը թողնվել էր անփոփոխ:

Գնաճի դինամիկան և սրված պրոգնաճային գործոնները՝ ռուբլու թուլացումը, սպառողների ակտիվության աճը, ներմուծման աճող մասնաբաժինը և բյուջեի ծախսերի տեմպերը հիմք են հանդիսանում հիմնական տոկոսադրույքի բարձրացմանը: Փորձագետները կարծում են, որ 2024 թվականին գնաճը 4% թիրախին հասցնելու համար պետք է սկսել դրամավարկային քաղաքականության խստացումը:

Հուլիսի 21-ին կայանալիք նիստին ընդառաջ՝ փորձագետներն ամենաիրատեսական քայլը 50 բազիսային կետով բարձրացնելն են համարում, թեև ոմանք չեն բացառում տոկոսադրույքի ավելի մեծ աճ՝ 75-100 բազիսային կետով:

Շուկայի լավատեսական ակնկալիքների համաձայն՝ մինչև տարեվերջ Ռուսաստանում հիմնական տոկոսադրույքը կկազմի 8.25%, հոռետեսականի համաձայն՝ 9.5%։

Share