Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 24%-ՈՎ

2012 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ արժեթղթերի շուկայում ներդրումային գործունեության շրջանակներում իրականացվել է 119.3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով արժեթղթերի առուվաճառքի գործառնություններ: Ցուցանիշը նախորդ եռամսյակի համեմատությամբ ավելացել է 24.4%-ով (23.4 մլրդ դրամով):

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու եռամսյակում կորպորատիվ պարտատոմսերով իրականացված գործառնությունների ծավալը նախորդ եռամսյակի համեմատ ավելացել է 20.3 մլրդ դրամով և կազմել 22.5 մլրդ դրամ: Բաժնետոմսերով առուվաճառքի գործառնությունների ծավալը նվազել է 2.8%-ով (118 մլն դրամով) և կազմել է 4.1 մլրդ դրամ: Պետական պարտատոմսերով առուվաճառքի գործառնությունների ծավալը նախորդ եռամսյակի համեմատ ավելացել է 3.6%-ով (3.2 մլրդ դրամով) և կազմել է 92.8 մլրդ դրամ:

Չնայած 2012 թ. առաջին եռամսյակի արդյունքներով ՀՀ արժեթղթերի շուկայի շրջանառության մեջ պետական պարտատոմսերով գործառնությունների տեսակարար կշիռը նվազել է մոտ 16 տոկոսային կետով, այնուհանդերձ այդ գործառնությունները շարունակել են գերակշռել և կազմել են 77.8%: Կորպորատիվ պարտատոմսերով և բաժնետոմսերով իրականացված գործառնությունների տեսակարար կշիռներն ընդհանուր շրջանառության մեջ կազմել են համապատասխանաբար 18.8% և 3.4%:

Share