Ֆինանսական

Թուրքիայի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է մինչև 17.5%

Թուրքիայի Կենտրոնական բանկը բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը 15%-ից մինչև 17.5%:

Թուրքիայի Կենտրոնական բանկի որոշումը ակնկալում էր շուկայի մասնակիցների մեծ մասը։ Միևնույն ժամանակ, որոշ վերլուծաբաններ չէին բացառում տոկոսադրույքի բարձրացումը մինչև 20%:

Հունիսին Թուրքիայի Կենտրոնական բանկը 27 ամսվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչև 15%: Սա Կենտրոնական բանկի նոր ղեկավարի առաջին որոշումն էր։ Այս ֆոնին Թուրքիայի ազգային արժույթի փոխարժեքը նորացրել է դոլարի նկատմամբ ռեկորդային անկումը՝ հաղթահարելով 1 դոլարի դիմաց 26 լիրա սահմանագիծը։

Թուրքիայի նոր կառավարությունը, որը ձևավորվել է մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, իր հիմնական նպատակներից է հայտարարել գնաճի դեմ պայքարը և մակրոտնտեսական ցուցանիշների կայունացումը։ Հունիսի վերջին Թուրքիայում գնաճը դանդաղել է՝ հասնելով 38.21%, ինչը 1.5 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է։

Share