Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Նախաձեռնվում են փոփոխություններ «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում

Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկը նախաձեռնում է փոփոխություններ «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում, որոնց հիմնական նպատակը ոլորտի զարգացմանը զուգընթաց առաջացող հնարավոր ռիսկերին համարժեք կարգավորման մեխանիզմների ներդրումն է: Օրենսդրական փոփոխությունները նաև ներմուծում են բորսայում շրջանառվող ֆոնդերը կարգավորող դրույթներ, որոնց բացակայությունը նախկինում խոչընդոտում էր տվյալ ֆոնդերի ստեղծմանը և զարգացմանը:

Փոփոխությունների առանցքային դրույթներն են.

  • ոչ հրապարակային ֆոնդերի կառավարման գործունեության համար անհրաժեշտ կլինի ստանալ Կենտրոնական բանկի թույլտվությունը.
  • կհստակեցվեն բոլոր այն դրույթները, որոնք կտարածվեն նաև ոչ հրապարակային ֆոնդերի վրա, այդ թվում՝ ֆոնդի ստեղծման և կանոնների գրանցման կարգի, ֆոնդի կանոնադրության (կանոնների) բովանդակության, ֆոնդի լուծարման ընթացակարգի դրույթները.
  • Կենտրոնական բանկին կտրվի իրավասություն՝ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու միջոցով գործունեության պահանջներ սահմանել ոչ հրապարակային ֆոնդերի և դրանց կառավարիչների նկատմամբ:

Փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ ունենալու դեպքում խնդրում ենք դրանք ներկայացնել tigran.m.davtyan@cba.am էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի օգոստոսի 4-ը ներառյալ: Փոփոխությունների նախագծին կարող եք ծանոթանալ ստորև.

Share