Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 24/07/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.88%-ով և կազմել 78.96 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.69%-ով և կազմել 82.93 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.07%-ով և կազմել 1963.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.16%-ով և կազմել 24.70 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.28%-ով և կազմել 972.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.20%-ով և կազմել 2209.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.77%-ով և կազմել 8517.00 դոլար, կապարի գինն աճել է 1.66%-ով և կազմել 2175.00 դոլար, նիկելի գինն աճել է 3.17%-ով և կազմել 21428.00 դոլար, անագի գինն աճել է 0.38%-ով և կազմել 28601.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.90%-ով և կազմել 2417.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 50287.38 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33420.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.52%-ով և կազմել 35411.24 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.40%-ով և կազմել 4554.64 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 14058.87 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 16190.95 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 7427.31 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 7678.59 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.08%-ով և կազմել 1023.34 կետ:

Share