Ֆինանսական

Fitch-ն իջեցրել է ԱՄՆ-ի վարկային ռեյտինգը

«Fitch Ratings» միջազգային կազմակերպությունն իջեցրել է ԱՄՆ կառավարության վարկային ռեյտինգը, ինչը պայմանավորված է երկրի ֆինանսական վիճակի և պարտքային բեռի հետ կապված մտահոգություններով:

Fitch-ը՝ երեք խոշոր անկախ գործակալություններից մեկը, որը գնահատում է վարկունակությունը, ԱՄՆ-ի վարկային ռեյտինգն իջեցրել է ամենաբարձր «AAA» մակարդակից մինչև «AA+»-ի՝ մեկ աստիճան ցածր: Ըստ կազմակերպության՝ վերջին 20 տարիների ընթացքում արձանագրել է կառավարման «կայուն վատթարացում»:

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջենեթ Յելենը վարկանիշի իջեցումն անվանել է «կամայական»՝ նշելով, որ այն հիմնված է 2018-2020 թ. թ. հնացած տվյալների վրա։

Ներդրողները վարկային ռեյտինգներն օգտագործում են որպես չափանիշ՝ որոշելու, թե որքան ռիսկային է կառավարությանը փոխառություն տրամադրելը: ԱՄՆ-ի դեպքում դա, որպես կանոն, համարվում է մեծ ապահովություն ունեցող ներդրում` տնտեսության մասշտաբների և հարաբերական կայունության պատճառով:

Share