Ֆինանսական

Բելառուսի ոսկեարժութային պահուստները հուլիսին աճել են

Բելառուսի ոսկեարժութային պահուստները 2023-ի հուլիսին աճել են 182 միլիոն դոլարով (2.3%): Նախնական տվյալներով օգոստոսի 1-ի դրությամբ՝ ոսկու պահուստները կազմել են 7,974 միլիարդ դոլար:

Բելառուսում ոսկու պաշարները հուլիսին աճել են ապրիլ, մայիսի և հունիսի անկումից հետո։

2023 թվականի վերջին իշխանությունները խնդիր են դրել պահպանել ոսկու պաշարներն առնվազն 6 միլիարդ դոլարի մակարդակում։

Share