Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՄՀ ԵՎ ՀԲ ՀՈԼԱՆԴԻԱՅԻ ԵՆԹԱԽՄԲԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 15-17-ը մասնակցելու է Բուխարեստում (Ռումինիա) կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են «Հարկաբյուջետային կոնսոլիդացիան, կառուցվածքային բարեփոխումները և տնտեսական աճի շարունակականությունը Եվրոպայում», «Ֆինանսական կայունությունը և զարգացող շուկաների ռիսկերը», «Պետական պարտքի կառավարում՝ ճգնաժամի դասերը» թեմաներով հարցեր:

Միջոցառման շրջանակում նախատեսված են նաև ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հանդիպումները Հոլանդիայի ենթախմբի երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների հետ:

Share